ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

Ո՞վ ես դու, որ «չափում» ես Սրբությունը

Ո՞վ ես դու, որ «չափում» ես Սրբությունը
17.04.2026 | 18:18

Իսկը «երկրի հակառակ կողմի» պատկերն է ուրվագծվում, երբ դեռահաս տղաներին լլկող-բռնաբարողը, սեփական ժողովրդի արյան ու հայրենազրկման ճարտարապետը, մարդկային ողբերգությունների վրա ձեռքերը տաքացնողը համարձակվում է բեմից ծղրտալ.

«Դուք ընդհանրապես ո՞վ եք, ես էս պատերազմի եռագլուխ, քառագլուխ կուսակցություններին եմ ասում, պլյուս սրբապիղծ կտրիճներին։

Դուք ընդհանրապես ո՞վ եք, ի՞նչ եք ձեզնից ներկայացնում։

Դուք շանս ունեք էն հասարակության մեջ, որտեղ կարողանում եք էրեխեքին ցեխերի մեջ պահել։ Էն հասարակության մեջ, որտեղ էրեխեքը շալվար չունեն և շալվար ունենալու շանս չունեն։

Էս ա ձեր կառուցած և ձեր երազած հանրությունը։

Սրանից ուրիշ որևէ կարգավիճակ չեք կարա ունենաք, չեք կարա ունենաք»։

Փողոցային նման հիստերիայով ու «յաթրջի» օղու գոլորշիներով հագեցած այս վայրահաչը ոչ թե ուժի, այլ տոտալ սնանկության և կենդանական վախի դրսևորում է։

Այն, ինչ նա փորձում է մատուցել որպես անցյալի քննադատություն, իրականում իր իսկ կերտած ներկայի արյունոտ վավերագրությունն է։

Երբ բյուջեն լափվում է պարգևավճարների ու շքեղ մեքենաների տեսքով, երբ հանրապետությունում «ուրախ ավտոբուսներ» են գլորում, իսկ սահմանամերձ գյուղերում երեխաները կորցնում են տունը, հայրենիքն ու անվտանգությունը՝ հենց ինքն է դառնում այդ «ցեխոտ» ու որբացած իրականության գլխավոր պատասխանատուն։

Արձանագրված ճվճվոցը հոգեշեղվածության այն աստիճանն է, որտեղ դահիճը զոհին մեղադրում է տառապանքի մեջ՝ մոռանալով, որ իր կառուցած «ապագան» ընդամենը հայրենիքի ավերակների վրա բարձրացող ցինիզմի տոնախմբություն է։

Սրբապղծության մանիպուլյացիայի սույն արհեստավարժը, որ հանձնել է սրբազան հողերն ու եկեղեցիները, «սրբապիղծ» բառն օգտագործում է միայն այն նպատակով, որպեսզի արժեզրկի իրական սրբությունն ու դիմադրությունը։ Սա բառերի իմաստազրկման գիտակցված քաղաքականություն է։

Ականջ սղսցող հերթական հիստերիան բռնապետիկի վերջին հույսն է՝ ներշնչել հանրությանը, թե իրենից անդին միայն կործանում է։ Բայց իրականում հենց նրա ներկայությունն է, որ փակում է երկրի զարգացման բոլոր շանսերը։

Երբ բարոյական հատակը ծակած և սեփական ժողովրդի արյան ու հայրենազրկման վրա «ֆալցետով» ճղճղացողը համարձակվում է «պատերազմի կուսակցություն» անվանել նրանց, ում օրոք Հայաստանը հաղթանակած էր, իսկ Արցախը՝ հայկական, ստացվում է հոգեշեղված ցինիզմ։

Իսկ դու ընդհանրապես ո՞վ ես...

Դու պատահականություն ես պատմության լուսանցքում, ով իր տեսակով ամենամեծ աղետն է, որ երբևէ պատուհասել է այս երկրին։

Դու նա՛ ես, ով ուրացավ հայրենի հողը, ով աճուրդի հանեց ազգային սրբություններն ու «երկու եվրոյանոց» լպիրշությամբ այսօր փորձում է չափել ներդրումն այն մարդկանց, ովքեր քար առ քար կերտել են այս պետությունը։

Կառուցել են, երբ դու՝ ծակ շալվարով ու դատարկ հոգով, փողոցներում մայթերի փոշին էիր քջջում և մանիպուլյացիայի «արվեստը» սերտում՝ դեռ այն ժամանակվանից պատրաստվելով քո մեծագույն ոճրին՝ սեփական ժողովրդի արժանապատվության կողոպուտին։

Ո՞վ ես դու, որ վայրահաչում ես Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռի հասցեին։

Երբ դու դեռ չկայիր, այդ Աթոռը կար։

Երբ դու և քո «ֆալցետը» պատմության աղբանոցում փոշի դառնաք, այդ Աթոռը լինելու է։

Դու հարձակվում ես Եկեղեցու վրա, որովհետև նրա հազարամյա լռությունն անգամ քո տեսակի դատավճիռն է։ Դու վախենում ես այն արժեքներից, որոնք չես կարող լափել կամ պարգևավճարի վերածել։

Դու «պատերազմի կուսակցություն» ես անվանում նրանց, ում օրոք հայ երեխան «ցեխերի մեջ» չէր, այլ իր հաղթանակած հայրերի թիկունքում ապահով էր։ Այսօր հենց դու՛ ես երեխաներին զրկել տնից, շալվարից ու հայրենիքից, բայց համարձակվում ես մեղադրել ուրիշներին քո իսկ ստեղծած աղբի ու թշվառության մեջ։

Քո «եռագլուխ ու քառագլուխ» զառանցանքներն ընդամենը վախկոտի ճիչեր են՝ ուղղված նրանց, ովքեր տեսել են քո հատակը։

Դու ոչ մեկն ես։

Դու ընդամենը մի սև էջ ես, որն ընթերցվելուց հետո դեն է նետվելու։

Իսկ այն ինստիտուտները, մարդիկ և արժեքները, որոնց վրա այսօր փորձում ես ցեխ նետել, կմնան որպես պետականության հենասյուներ՝ քո մղձավանջային ներկայության ավարտից հետո։

Քո դատավճիռն արդեն գրված է ժողովրդի հիշողության մեջ. մնացածը ժամանակի հարց է։

Օդում կախված է կենսական հարցը. Ինչու՞ հանրությունը չի խելագարվում։

Պատասխանը դաժան է. կոլեկտիվ տրավմայի այն փուլում է, երբ լպիրշության ու ցինիզմի նմանօրինակ դոզաները հանգեցնում են հուզական թմրածության։

Բայց այդ թմբիրը հավերժ չէ։

Երբ «ֆալցետը» հատում է բանականության վերջին սահմանը, այն դադարում է լինել ելույթ և վերածվում է սեփական դատավճռի ընթերցման։

Այսօրվա բոլոր սև գործերը՝ հայրենազրկումից մինչև բյուջեի լափում, վաղը դրվելու են «Հայկական Նյուրնբերգի» սեղանին։ Եվ այդժամ «Դուք ընդհանրապես ո՞վ եք» հարցին պատասխանելու է ոչ թե ամբիոնից ճղճղացողը, այլ «եռամիասնությունը»՝ Օրենքը, Պատմությունն ու Արդարությունը՝ վերջնականապես մաքրելով մեր հողը փոշի քջջողների ամոթալի ներկայությունից։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 150

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ